ԴԴավիթ Մուրադյան

Ազգային ժողովի ընտրությանը կմասնակցի ոչ թե 19, այլ 18 քաղաքական ուժ․ «Ալյանս»-ը դուրս է գալիս ընտրապայքարից

Ազգային ժողովի ընտրությանը կմասնակցի ոչ թե 19, այլ 18 քաղաքական ուժ․ «Ալյանս»-ը դուրս է գալիս ընտրապայքարից

Ազգային ժողովի ընտրությանը կմասնակցի ոչ թե 19, այլ՝ 18 քաղաքական ուժ: «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Հանձնաժողովից «Լուրերը» տեղեկացել է, որ կուսակցության դիմումը քննարկվելու է դռնբաց։

Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ընտրապայքարի մեջ մնացող այն կուսակցությունները, որոնք անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն չունեն, նպաստում են կառավարող ուժի վերարտադրմանը:

Ըստ Ուրիխանյանի՝ իրենք ընտրապայքարից դուրս են գալիս՝ ապացուցելով, որ իրական, արտահամակարգային ընդդիմություն են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում