ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են էներգետիկան, տրանսպորտը և Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

ԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են էներգետիկան, տրանսպորտը և Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքական տնօրեն և գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Օլաֆ Սկուգի գլխավորությամբ։

Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հատուկ ուշադրություն է դարձվել համագործակցությանն էներգետիկ անվտանգության, տրանսպորտի և կանաչ էներգիայի ոլորտներում։ Հանդիպման ընթացքում նշվել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, քննարկվել են վերականգնվող նախագծերը էներգիայի, էներգաարդյունավետության և էլեկտրաէներգիայի արտահանման ոլորտներում:

Կողմերն անդրադարձել են նաև տրանսպորտային միջանցքների զարգացմանը, Ադրբեջանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի ու «Գործընկերության առաջնահերթություններ» փաստաթղթի շուրջ բանակցություններին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում