ՆՆարե Թադևոսյան

Նախկին պաշտոնյաների հետախուզումը ոչ թե քաղաքական, այլ իրավական հարց է. Ս.Կոպիրկին

Նախկին պաշտոնյաների հետախուզումը ոչ թե քաղաքական, այլ իրավական հարց է.  Ս.Կոպիրկին

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նախկին պաշտոնյաների հետախուզումը ոչ թե քաղաքական, այլ իրավական հարց է:

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզման և Ռուսաստանում գտնվելու վերաբերյալ դեսպանը նշել է, որ զերծ կմնա քաղաքական մեկնաբանությունից, քանի որ ծանոթ չէ գործի մանրամասներին:  «Որքան գիտեմ, մեր երկրների իրավապահները համագործակցում են այս հարցում»,- ասել է Կոպիրկինը:

Բացի Միքայել Հարությունյանից, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված «Մարտի 1-ի» գործով, Ռուսաստանում է գտնվում նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որին մեղադրանք է առաջադրվել հատկապես խոշոր չափերի յուրացումների և պաշտոնեական չարաշահումների մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում