Նախագահ Սարգսյանի՝ ԱՄՆ աշխատանքային այցի երկրորդ օրը հագեցած է եղել

Նախագահ Սարգսյանի՝ ԱՄՆ աշխատանքային այցի երկրորդ օրը հագեցած է եղել

Հանրապետության ղեկավարը  մայրաքաղաք Վաշինգտոնում այցելել է Հոլոքոստի հուշահամալիր-թանգարան, եղել է Կոնգրեսի գրադարանում:

Նախագահը գրառում է կատարել Հրեաների ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո հուշամատյանում` նշելով. «Մարդկության դեմ ոճիրներին նվիրված թանգարանները, ինչպիսիք են Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանը, Երեւանում գտնվող Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, ոչ միայն զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու համար են, ոչ միայն վերապրածների հիշողությունների խտացված ամփոփումներն են, այլ նաեւ հստակ ուղերձ ներկա եւ ապագա սերունդներին: Նրանք պետք է միշտ վառ պահեն անցյալի դառը հիշողությունները դրանցից դասեր քաղելու եւ դրանք սերնդեսերունդ փոխանցելու համար»:

Նախագահը ներկա եղել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով նոր նամականիշերի մարման արարողությանը: Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարների հետ:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում