ՏՏաթև Խաչատրյան

Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը՝ Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում․ Պուտին

Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը՝ Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում․ Պուտին

Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը «առանձնահատուկ քննարկում են պահանջում»։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր՝ մայիսի 9-ին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա հնարավոր է համարել ԵԱՏՄ-ի առաջիկա գագաթնաժողովում քննարկել Հայաստանի՝ Եվրամիության հետ կապված ծրագրերի հարցը։ Բացի այդ, ՌԴ նախագահը նշել է․ «Հայաստանը զգալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում»։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը կաջակցի այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին։ Նրա կարծիքով՝ տրամաբանական կլիներ, եթե Հայաստանը հանրաքվե անցկացներ՝ Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցով։

«Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը՝ Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում, և այդ դեպքում հնարավոր կլինի անցնել «քաղաքակիրթ բաժանման» ճանապարհով»,-ասել է Պուտինը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում