Ռուբիոն և Հռոմի Լևոն XIV պապը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Ռուբիոն և Հռոմի Լևոն XIV պապը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Հռոմի Լևոն XIV պապի հետ: Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Արևմտյան կիսագնդում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաները: Ըստ պետքարտուղարության՝ հանդիպումն ընդգծել է Միացյալ Նահանգների և Սուրբ Աթոռի միջև ամուր հարաբերությունները:

Հռոմի պապից բացի ԱՄՆ պետքարտուղարը նաև հանդիպել է Վատիկանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Լևոն XIV-ի հասցեին հնչեցված քննադատությունների ֆոնին: Հռոմի պապը դատապարտել էր Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը և Թրամփի վարչակազմի միգրացիոն քաղաքականությունը:

Ռուբիոն Հռոմում կլինի 2 օր: Մայիսի 8-ին նախատեսված է նրա հանդիպումը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում