Չափազանց հպարտ էի լինել այստեղ՝ ձեր կողքին. Մակրոնը՝ Գյումրիում

Չափազանց հպարտ էի լինել այստեղ՝ ձեր կողքին. Մակրոնը՝ Գյումրիում

Ձեր ընդունելությունն այնքան ջերմ է, որ նախագահ Մակրոնը չպատկերացրեց՝ առանց ձեզ ողջունելու այստեղից ինչպե՞ս է հեռանալու: Այդ մասին Գյումրու Վարդանանց հրապարակում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ որ Ֆրանսիայում նախագահ Մակրոնի հետ խոսում էի, նրան ասացի՝ Դուք Հայաստանում շատ մեծ ժողովրդականություն եք վայելում, ինքն ասում էր՝ լավ, երևի չափազանցնում ես: Երբ որ այսպիսի տեսարան է լինում, ես իրեն հիշեցնում եմ, ասում եմ՝ տես, որ չեմ չափազանցնում»,- նշեց վարչապետը:

«Ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբեր ամիսը, երբ ժամացույցները կանգ առան, երբ ամբողջ քաղաքը քարացած էր. աշխարհը կանգնեց ոտքի: «Քեզ համար, Հայաստա՛ն». Շառլ Ազնավուրը երգեց, Ֆրանսիան համախմբվեց: 500-ից ավելի հրշեջներ, զինվորականներ, սակրավորներ եկան ձեզ օգնության, և Գյումրին վերածնվեց: Դժոխքից և ձմեռվանից հետո նոր գարուններ եկան, և մեկնելուց առաջ ցանկանում էի ձեզ ասել, որ չափազանց հպարտ էի լինել այստեղ՝ ձեր կողքին: Մենք գիտենք բոլոր այն դժվարությունները, որի միջով դուք անցել եք այս վերջին տարիներին, և քանի Գյումրին այստեղ է, Հայաստանը առաջ է գնում խաղաղությամբ, կայունությամբ, Եվրոպայի կողքին, և ինչպես մենք ձեր կողքին էինք 1988 թվականի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին:

Շնորհակալությո՛ւն, Գյումրի, շնորհակալությո՛ւն, Հայաստան, և երբեք չմոռանաք՝ Ֆրանսիան սիրում է ձեզ:

Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան, և կեցցե՛ Գյումրին»,- հրաժեշտից առաջ ասաց Էմանուել Մակրոնը:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©