ՎՎարդուհի Բալյան

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը:

Նոյեմբերի 22-ին էլ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆինլանդիայի գիտության և մշակույթի նախարարի հրավերով կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ խորհրդում Ֆինլանդիայի նախագահության շրջանակում կայանալիք Արևելյան գործընկերության կրթության հարցերով նախարարական հանդիպմանը:

Կրթության նախարարական հանդիպումը, որն անցկացվում է տարին մեկ անգամ, կազմակերպում են տվյալ ժամանակահատվածում նախագահող անդամ երկրները:

Միջոցառմանը հրավիրված են Արևելյան գործընկերության, ԵՄ նախագահության եռյակի և այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այս տարի հանդիպումն անցկացվում է «Ապագա ուսուցում և դասավանդում» խորագրով՝ հստակ ուղղվածություն ունենալով ուսուցիչների որակի ապահովումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում