ՆՆարե Ոսկանյան

Սահմանադրական փոփոխությունները չպետք է կապել ՍԴ ճգնաժամի հետ. փոխվարչապետ

Սահմանադրական փոփոխությունները չպետք է կապել ՍԴ ճգնաժամի հետ. փոխվարչապետ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր անդրադարձել է Կառավարության այն նախագծին, որը Սահմանադրական դատարանի դատավորներին առաջարկում է օգտվել վաղաժամ կենսաթոշակի ներդրման ինստիտուտից։ Ավինյանի կարծիքով՝ թե՛ գործադիրը և թե՛ Հայաստանի միջազգային գործընկերներն արձանագրել են, որ բարձր ատյանում կա խնդիր, և այդ ճգնաժամը հանգուցալուծելու համար առաջարկվում են կառուցողական քայլեր։

Հարցին՝ հնարավո՞ր է Կառավարությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, Ավինյանն ասաց. «Սահմանադրական փոփոխություններ հնարավոր է լինեն մեր օրակարգում, բայց չեմ կարծում՝ միայն լոկալ այս խնդրի, ճգնաժամի հետ պետք է կապել սահմանադրական բարեփոխումները: Իրականում սահմանադրական բարեփոխումները պետք է անցնեն համալիր ներառական և մասնակցային քննարկումներ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում