ՎՎարդան Հովսեփյան

Նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները Կատարում շարունակվում են

Նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները Կատարում շարունակվում են

Պաշտոնական այցով Կատարում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի ներդրումների մասով ղեկավար Ահմեդ Ալի Ալ Համադիի և տարածաշրջանային պատասխանատու Ֆաիսալ Թանի Ալ Թանիի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը։

Քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները, ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև կարևորվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Qatar Investment Authority-ի միջև արդյունավետ փոխգործակցության հաստատումը։

Որպես Հայաստանի հետ հնարավոր համագործակցության ուղղություններ, մասնավորապես, նշվել են էներգետիկայի, սննդի անվտանգության, լոգիստիկ ենթակառուցվածքների ոլորտները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կառույցների՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Qatar Investment Authority-ի միջև անհրաժեշտ տեղեկության փոխանակման, համագործակցության հետագա հնարավորությունների վերաբերյալ քննարկումների շարունակման մասին։

Qatar Investment Authority-ը Կատարի պետական ներդրումային հիմնադրամն է, որը ներդրումային ծրագրեր է իրականացնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ներդրումային հիմնական ուղղություններից են համարվում անշարժ գույքի, արժեթղթերի և այլ ոլորտները։ Qatar Investment Authority կողմից կառավարվող ակտիվների ծավալը գնահատվում է շուրջ 335 միլիարդ դոլար։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում