Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը հայտարարել է Իսրայելի և Լիբանանի միջև զինադադարի երկարաձգման մասին

Թրամփը հայտարարել է Իսրայելի և Լիբանանի միջև զինադադարի երկարաձգման մասին

Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա զինադադարը, որը պետք է լրանա կիրակի՝ ապրիլի 26-ին, կերկարաձգվի երեք շաբաթով` հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը։

«Մենք կաշխատենք Լիբանանի հետ՝ այդ երկրում կարգուկանոնը վերականգնելու համար։ Կարծում եմ, որ դա կարելի է բավականին հեշտությամբ անել»,- ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ շուտով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին կհրավիրի Սպիտակ տանը հանդիպման։

Զինադադարի երկարաձգման մասին հայտարարությունը հնչել է Իսրայելի և Լիբանանի դեսպանների միջև հանդիպումից հետո, որին ներկա էին նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պետքարտուղարության խորհրդական Մայքլ Նիդհեմը և երկու երկրներում ԱՄՆ դեսպանները։

«Հանդիպումը շատ լավ անցավ։ Միացյալ Նահանգները կհամագործակցի Լիբանանի հետ՝ օգնելու նրանց պաշտպանվել «Հըզբոլլահից»,- գրել է Թրամփը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում