ՎՎարդան Հովսեփյան

Ամերիկացի կոնգրեսականները կոչ են արել վերանայել Ադրբեջանին և Հայաստանին հատկացվող ռազմական օգնության չափը

Ամերիկացի կոնգրեսականները կոչ են արել վերանայել Ադրբեջանին և Հայաստանին հատկացվող ռազմական օգնության չափը

Ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենկ Փելոունը, Ջեքի Սփիրը և Ադամ Շիֆը բաց նամակ են հղել ԱՄՆ Պետքարտուղարությանն ու Պենտագոնին՝ կոչ անելով վերանայել Ադրբեջանին և Հայաստանին հատկացվող ռազմական օգնության քաղաքականությունը: Կոնգրեսականները կոչ են արել պահպանել հավասարությունը Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հարցում: ԱՄՆ Պաշտպանության նախարարության ծրագրով 2019-ին Ադրբեջանին նախատեսվում է հատկացնել 42.9 մլն դոլար, իսկ Հայաստանին՝ 2,8 մլն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն 40 տոկոսով մեծացրել է Հայաստանին հատկացվող ընդհանուր ֆինանսական օգնության ծավալը, որը կազմել է 60 մլն դոլար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում