ՇՇողիկ Գալստյան

ԱԺ-ն ընդունեց Դանիայի հետ վիզայի տրամադրումը դյուրացնելու համաձայնագիրը վավերացնելու օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց Դանիայի հետ վիզայի տրամադրումը դյուրացնելու համաձայնագիրը վավերացնելու օրինագիծը

Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Օրինագիծն ընդունվել է միաձայն՝ 90 կողմ ձայնով:

Փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2018-ին: Կողմերը համատեղ հայտարարությամբ նպատակահարմար են համարել, որ Դանիայի և Հայաստանի կառավարությունները կնքեն կարճաժամկետ վիզաների տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ երկկողմ համաձայնագիր:   

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում