ՌՌոզա Խաչատրյան

Պետք է նախ ապացուցվի խմբավորման գոյությունը, հետո անձի դերակատարությունը. Ռուստամ Բադասյան

Պետք է նախ ապացուցվի խմբավորման գոյությունը, հետո անձի դերակատարությունը. Ռուստամ Բադասյան

Ազգային ժողովում այժմ քննարկվում է «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը: Հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծերով անդրադարձ է կատարվում հանրության համար առավել բարձր վտանգավորություն ունեցող այնպիսի արարքների, որոնք,  ինքնին, տարբեր քրեական արարքների հիմք են հանդիսանում:

Նախատեսվում է, մասնավորապես, քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու  կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու կամ բանդիտիզմի հոդվածներով նախատեսված հատկանիշները: Նախագծով նաև խրախուսական նորմ է նախատեսված այն անձնաց համար, ովքեր իրենց գործողություններով կնպաստեն նման խմբավորման բացահայտմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում