ՌՌոզա Խաչատրյան

Այս պահին ՀՖՖ նախագահի հրաժարականի հարցը օրակարգում չէ. Արեն Մկրտչյան

Այս պահին ՀՖՖ նախագահի հրաժարականի հարցը օրակարգում չէ. Արեն Մկրտչյան

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի օրակարգում այս պահին չկա Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ գործկոմի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Եվրո-2020-ի շրջանակում Իտալիայի հավաքականի կողմից Հայաստանի հավաքականի կրած ոչ ֆուտբոլային հաշվով (1։9), ջախջախիչ պարտությանը:

«Մեղավոր են  բացառապես բոլորը, բայց թիվ մեկ պատասխանատուն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, և պետք է 9-1 հաշվով պարտությանը բացատրություն տան: Առայժմ մեր օրակարգում ՀՖՖ նախագահի հրաժարականի հարց չկա, երբ լինի՝ տեղյակ կպահենք»,- ասաց Մկրտչյանը:

Անդրադառնալով մարզչի ընտրությանը գործկոմի միաձայն կողմ քվեարկելուն՝ Մկրտչյանը պատասխանել է, որ անկախ նրանից, թե ով կլիներ առաջադրված թեկնածուն, գործկոմը կողմ էր քվեարկելու, քանի որ Ազգային հավաքական չէր ձևավորվի, և թիմը Հունաստանի և Իտալիայի հետ խաղերում կգրանցեր տեխնիկական պարտություններ՝ 3-0 հաշվով:

Պատգամավորը նշեց, որ վերջին շրջանում ֆեդերացիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Գործկոմը փակ նիստում հայտնել է իր դիրքորոշումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում