ՌՌոզա Խաչատրյան

Օրենքի երեք նախագիծ հաստատվեց խորհրդարանի կողմից

Օրենքի երեք նախագիծ հաստատվեց խորհրդարանի կողմից

ՀՀ Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 93 - կողմ, 0 - դեմ  և 1- ձեռնպահ ձայներով:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ նույնպես ընդունվեց՝ 99-կողմ, 0- դեմ և 1-ձեռնպահ ձայներով:

ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի կողմից ներկայացված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց  վարձատրության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար  դեմ կամ ձեռնպահ պատգամավոր չկար. դրանք հաստատվեցին 100-կողմ, 0-դեմ, 0-ձեռնպահ ձայներով: 

Ազգային ժողովում այս պահին շարունակվում է քննարկումը Նարեկ Զեյնալյանի և Հերիքնազ Տիգրանյանի կողմից ներկայացրած՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ  օրենքների» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ հարցի շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում