Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարիամ Մխիթարյան

Մադյարը խոստացել է չարգելափակել Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը

Մադյարը խոստացել է չարգելափակել Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը

Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը խոստացել է չարգելափակել Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի ԵՄ վարկը՝ հավելելով, որ Բուդապեշտը չի պլանավորում մասնակցել միջոցների բաշխմանը։ Մադյարն այս հայտարարությունն արել է մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Հունգարիան բարեկամական հարաբերություններ է փնտրում իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Ուկրաինայի հետ, և պատրաստակամություն է հայտնել հանդիպելու նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Մադյարը պաշտպանել է այն դիրքոշորումը, որ Ուկրաինային չի կարելի ստիպել կնքելու խաղաղության համաձայնագիր, որը պահանջում է տարածքային զիջումներ։

Հունգարիայի ապագա վարչապետը հայտարարել է, որ իր կառավարության գերակա խնդիրն է լինելու ստանալ սառեցված ԵՄ միջոցները: Եվրահանձնաժողովը կասեցրել է Հունգարիային տրամադրված 27 միլիարդ եվրոյից 17 միլիարդի տրամադրումը։

Մադյարը նաև ասել է, որ իր կառավարությունը կքննարկի եվրոգոտուն միանալու հարցը, ինչը նախընտրական հիմնական խոստումներից մեկն էր։

Մինչդեռ խոսելով էներգիայի մասին՝ նա հայտարարել է, որ Հունգարիան կշարունակի գնել ռուսական էներգետիկ ռեսուրսներ և նախապատվությունը կտա ամենաէժան նավթին, ինչը հակասում է նրա նախընտրական խոստմանը՝ մինչև 2035 թվականը լիովին հրաժարվել ռուսական էներգակիրների ներմուծումից։

Պետեր Մադյարը կոչ է արել հնարավորինս շուտ գումարել խորհրդարանի նիստ՝ նոր կառավարություն ձևավորելու և իր ծրագրերն արագ իրականացնելու համար։ Նա ակնկալում է, որ իշխանության փոխանցումը կսկսվի արդեն մայիսի 5-ին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում