Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները կմեկնեն Իսլամաբադ՝ քննարկելու պատերազմի դադարեցումը

Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները կմեկնեն Իսլամաբադ՝ քննարկելու պատերազմի դադարեցումը

Պակիստանը հաստատել է Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների անցկացումը: Պակիստանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Թուրքիայի արտգործնախարարներն Իսլամաբադ կայցելեն մարտի 29-30-ը՝ քննարկելու տարածաշրջանում լարվածության թուլացման հետ կապված հարցեր:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էր հաստատել տեղեկությունը, որ Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Թուրքիայի ներկայացուցիչները համակարգում են պատերազմի կարգավորման համար հանդիպման նախապատրաստումը:

Ի սկզբանե գագաթաժողովը նախատեսվում էր անցկացնել Թուրքիայում, սակայն, Ֆիդանի խոսքով, հանդիպման վայրը տեղափոխվել է Իսլամաբադ, քանի որ Պակիստանի պաշտոնյաներն այժմ ստիպված են մնալ իրենց երկրում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում