Սամվել Կարապետյանի քարոզարշավի ժամանակ թմրանյութ բաժանելու դեպքով կա 2 ձերբակալված. նախաձեռնվել է քրեական վարույթ

Մամուլում տարածված տեղեկություններով՝ մարտի 24-ին Գեղարքունիքի մարզում քարոզարշավ իրականացնելիս Սամվել Կարապետյանի աջակիցների մոտ հայտնաբերվել է թմրանյութ, և երկու անձ է ձերբակալվել, այդ թվում Գեղարքունիքի համայնքներից մեկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուն:
1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան Ներքին գործերի նախարարությունից միայն հայտնել են. «Երկու անձ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Գավառի բաժին, հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված»:
Ավելի ուշ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով.
«Մարտի 24-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի և Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները Գավառում հայտնաբերել և թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են Նորատուս գյուղի 38-ամյա երկու բնակչի։
Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ թմրամիջոցների, դրանց համարժեք նյութերի ապօրինի իրացման, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով:









