ՄՄարիամ Մխիթարյան

Արաղչին և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Արաղչին և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին բանակցություններ է վարել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ և քննարկել իրավիճակը տարածաշրջանում: Այդ մասին հայտնում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը սոցցանցերում։

Արաղչին ընդգծել է Իրանի վճռականությունը՝ «պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: Իրանցի դիվանագետը նաև նշել է, որ տարածաշրջանում առկա անկայունությունը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների «ուղղակի արդյունքն» է։

Ֆիդանն էլ մատնանշել է տարածաշրջանում պատերազմի շարունակման հետևանքները և խոսել տարածաշրջանի երկրների ներկայացուցիչների հետ վերջերս կայացած խորհրդակցությունների մասին։ Նա նաև ընդգծել է Իրանի ու Մերձավոր Արևելքի երկրների միջև լարվածությունը նվազեցնելու և հարաբերություններն ամրապնդելու անհրաժեշտությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում