ԷԷմմա Վարդանյան

Իրանը Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը որակել է որպես ԱՄՆ սադրանք

Իրանը Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը որակել է որպես ԱՄՆ սադրանք

Իրանի զինված ուժերը հրթիռներ չեն արձակել  բարեկամ և հարևան Թուրքիայի ուղղությամբ, հայտարարել է Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակը։

«Հաշվի առնելով ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի առաջնորդների անցյալի սադրանքները, ենթադրելի է, որ այդ գործողությունը ձեռնարկվել է նրանց կողմից՝ Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունները խաթարելու նպատակով», - ասվում է հայտարարության մեջ։

Մարտի 13-ին Թդւրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր երկրի օդային տարածքում իրանական հրթիռ խոցելու մասին: Թուրքական «Սավունմա Սանայի» կայքը որպես թիրախ նշել էր Ինջիրլիքի ավիաբազան: Հրթիռը խոցվել էր ՆԱՏՕ-ի ուժերի կողմից:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր մարտի 4-ին և 9-ին Իրանից արձակված երկու բալիստիկ հրթիռի խոցման մասին։ Այդ ժամանակ Իրանի իշխանությունները նույնպես հերքել էին միջադեպին իրենց մասնակցությունը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում