Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԴԴավիթ Մուրադյան

Թուրքիան միջոցներ է ձեռնարկում Իրանի շուրջ հակամարտության մեջ չներքաշվելու համար․ Էրդողան

Թուրքիան միջոցներ է ձեռնարկում Իրանի շուրջ հակամարտության մեջ չներքաշվելու համար․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է արձագանքել իր հասցեին ուղղված բոլոր սպառնալիքներին և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի չներքաշվի Իրանի շուրջ ծավալվող հակամարտության մեջ։ Նա այդ հայտարարությունն արել է Ստամբուլում՝ Ռամադան ամսվա ավանդական իֆթարի ժամանակ։
 
«Մենք ձեռնարկում ենք անվտանգության անհրաժեշտ միջոցներ` մեր օդային տարածքի խախտման ցանկացած սպառնալիքի դեպքում, ինչպես տեղի ունեցավ նախօրեին երեկոյան»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ անդրադառնալով Իրանի տարածքից արձակված և Թուրքիայի երկնքում խոցված հրթիռի միջադեպին։
 
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի հիմնական նպատակն է պաշտպանել երկիրը հակամարտության տարածումից։ «Մեր գլխավոր խնդիրը մեր երկիրն այս կրակոտ թակարդից հեռու պահելն է»,- նշել է նա։
 
Նա հավելել է, որ Անկարան ուսումնասիրում է իրավիճակի զարգացման բոլոր հնարավոր սցենարները և մանրամասն վերլուծում իրադարձությունները։ «Մեր ջանքերը կենտրոնացած են ոչ միայն տեսանելի զարգացումների, այլ նաև կուլիսներում տեղի ունեցող գործընթացների վրա։ Մենք որևէ սցենար չենք բացառում և ամեն ինչ մանրամասն ուսումնասիրում ենք։ Միաժամանակ, երկրի անվտանգության ամրապնդմանը զուգահեռ, երկխոսության և դիվանագիտության միջոցով փորձում ենք թույլ չտալ, որ հակամարտությունը տարածվի մեր տարածաշրջան»,- ասել է Էրդողանը։
 
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի ուժերը Միջերկրական ծովում խոցել են Իրանից արձակված հրթիռ, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք։ Նշվում է, որ մարտի 4-ից ի վեր սա նմանատիպ արդեն երրորդ միջադեպն է։ 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում