Հանրապետության Նախագահը աշխատանքային այցով Մինսկում է

Հանրապետության Նախագահը աշխատանքային այցով Մինսկում է

Բելառուսի մայրաքաղաքում  մեկնարկում են ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերը: Աշխատանքային այցով Մինսկում է նաև ՀՀ Նախագահը:

Աշխարհում աճող քաղաքական լարվածությունը մեծացնում է համագործակցության կարևորությունը: Նախագահ Սարգսյանը իր խոսքում կարևորեց փոխգործակցության խորացումը բոլոր ոլորտներում՝ մշակութայինից մինչև ռազմական՝ նշելով, որ այդ գործում էապես մեծանում է ԱՊՀ հաջորդ նախագահող պետության՝ Ղազախստանի դերակատարությունը:

Հանդիպման մասնակիցների կողմից քննարկված շուրջ երկու տասնյակ փաստաթղթերը կոչված են արագացնել ինտեգրացիոն գործընթացները, ինչպես նաև  կառույցային հստակություն մտցնել հետխորհրդային տարածքում:

Սերժ Սարգսյանը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի իր ելույթում նշեց նաև Հայաստանի անդամակցության հետ կապված առանձնահատկությունների մասին: 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում