ԳԳոհար Սիմոնյան

Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել» ՍԴ-ն. Արմեն Գրիգորյան

Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել» ՍԴ-ն. Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ «որոշ ուժեր» չարաշահում են ժողովրդավարության հնարավորությունը և հասարակության մեջ պառակտում են ստեղծում:

«Հիմնականում արտախորհրդարանական ուժերը ֆեյք հաշիվների և ո՛չ հրապարակային հանդես գալու միջոցով են չարաշահում ժողովրդավարական հնարավորությունները»,- ասել է Գրիգորյանը:

Այն հարցին, թե ո՞ր ուժերի մասին է խոսքը՝ ՀՀԿ-ի կամՀՅԴ-ի, Գրիգորյանը պատասխանեց. «Դժվար է հաճախ իմանալ, թե այդ ֆեյք հաշիվների հետևում ովքեր են կանգնած, որովհետև տվյալների մասով սահմանափակումներ կան. հաճախ Ֆեյսբուքը դրանք չի տրամադրում»:

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի առնչությամբ էլ ԱԽ քարտուղարն ասաց, որ Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել» այդ ինստիտուտը և հնարավորություն չի ընձեռում ազատ ժողովրդավարական պայմաններում առաջ գնալու:

«Սահմանադրական փոփոխությունների ժամանակ Հրայր Թովմասյանն ասում էր, որ իրենք փոփոխություն են կատարում երկիրը ժողովրդավարացնելու նպատակով, և վերարտադրության խնդիր դրված չէ: Հետագա ընթացքը ցույց տվեց, որ այս Սահմանադրությունը գրված է վերարտադրության համար, և այդ վերարտադրության շրջանակներում Հրայր Թովմասյանը ստացել է իր մասնաբաժինը: Սերժ Սարգսյանը, վարչապետ առաջադրվելով, ստեղծեց երկրում ճգնաժամ, որի արդյունքը եղավ նաեւ հեղափոխությունը»,- հայտարարել է Գրիգորյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում