ԳԳոհար Սիմոնյան

ՀՀ նախագահը հանդիպել է մեր երկրում դիվանագիտական ծառայությունն ավարտող Հունաստանի դեսպանի հետ

ՀՀ նախագահը հանդիպել է մեր երկրում դիվանագիտական ծառայությունն ավարտող Հունաստանի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային՝ մեր երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Վրայլային՝ պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության և հայ-հունական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ուղղված ջանքերի համար: Նա հաջողություններ է մաղթել դիվանագետին հետագա գործունեության մեջ:

Դեսպան Վրայլան նշել է, որ Հայաստանից մեկնում է ջերմ տպավորություններով ու հիշողություններով: «Ձեր երկիրը հրաշալի պայմաններ է ստեղծել իմ աշխատանքի համար: Հուսով եմ, որ կարողացել եմ իմ ներդրումն ունենալ մեր՝ արդեն իսկ գերազանց հարաբերություններում»,-նշել է դեսպանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի՝ վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցին, այն կարևոր համարելով երկկողմ հարաբերությունների խորացման տեսանկյունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում