ՎՎարդան Հովսեփյան

Եվս երկու սենատոր իրենց աջակցությունն են հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին

Եվս երկու սենատոր իրենց աջակցությունն են հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին միացել է ևս երկու սենատոր՝ Մայքլ Բենեթն ու Բոբ Քեյսին:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ բանաձևի հեղինակներն են սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը: Այժմ բանաձևին աջակցում է 24 սենատոր:  

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ 405 կոնգրեսականներ կողմ են քվեարկել բանաձևի ընդունմանը, դեմ են եղել 11-ը, 3-ը՝ ձեռնպահ։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում