Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում ոգեկոչել են Ցեղասպանության 100-րդ տարելիցը

Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում ոգեկոչել են Ցեղասպանության 100-րդ տարելիցը

Գերմանիան միանում է Հայոց Ցեղասպանության ընդունման եւ դատապարտման հարցում Հայաստանի ջանքերին եւ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային պայքարին: Ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչել են Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում: Հիշատակի արարողությունը սկսվել է Օլդենբուրգի քաղաքապետ Այլերս Դոֆլերի հայտարարությամբ:

«Հարյուր տարի առաջ տեղի ունեցած դեպքերը վերլուծելուց հետո կարող եմ ասել, որ մեզ համար չափազանց կարեւոր է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Աշխարհն այս հարցում պետք է միակամ լինի, անհրաժեշտ է միասին սգալ ու պահանջատեր լինել: Եկող սերունդները պետք է իմանան ճշմարտությունը»,-ասել է քաղաքապետը:

Օլդեբուրգի մշակութային կենտրոնում Հայաստանին նվիրված երկօրյա միջոցառմանը ցուցադրվեցին նաեւ գերմանահայ նկարիչ, միջոցառման նախաձեռնողներից Սուրեն Չանգլյանի ստեղծագործությունները:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում