ՄՄարիա Գաբրիելյան

Հայության դիրքորոշումը ԼՂ հարցում նույնական է. Փաշինյան

Հայության դիրքորոշումը ԼՂ հարցում նույնական է. Փաշինյան

Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր ու աշխարհիկ կառույցների առաջնորդների հետ հանդիպմանը վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով՝ միջազգային հանրությունը սկսել է ավելի հստակ ընկալել Հայաստանի ասելիքը:

«Այսօր կարող եմ արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ի վերջո, ավելի խորությամբ են ընկալում և ընդունում մեր դիրքորոշումները. նրանց համար կարծես մեր դիրքորոշումներն ավելի հասկանալի են, և այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ու Արցախի պատկերացումները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են հարյուր տոկոսով: Այսպիսի իրավիճակ չի եղել երբեք, մենք չենք ունեցել մի իրավիճակ, երբ Հայաստանի ու Արցախի պատկերացումները մինչև վերջին նյուանսը նույնական լինեն, կամ առնվազն այնքան նույնական չեն եղել, որքան այսօր:

Սա նշանակում է, որ մենք մոտենում ենք հաջորդ կարևոր արդյունքին, որ հայ ժողովրդի շրջանում հայկական իրականության մեջ չկա բանավեճ ղարաբաղյան հարցի վերաբերյալ, և մենք շուտով կհասնենք այն վիճակին, որ հայության դիրքորոշումները Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում նույնական են»,- ասել է Փաշինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում