Կողմերը որևէ կոնկրետ փաստաթուղթ չեն բանակցում. ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Մամեդյարովի հայտարությունների մասին

Կողմերը որևէ կոնկրետ փաստաթուղթ չեն բանակցում. ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Մամեդյարովի հայտարությունների մասին

Ցանկանում եմ վերահաստատել, որ այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: 

Ազատություն ռ/կ. Մամեդյարովն իր վերջին հայտարարությունում խաղաղ գործընթացի վերաբերյալ որոշակի օպտիմիզմ է արտահայտել այն ժամանակ, երբ սեպտեմբերին կայացած նյույորքյան հանդիպումից հետո հիասթափություն էր հայտնել: Արդյո՞ք ինչ է փոխվել: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է նաև քննարկվող փաստաթղթերի մասին: Ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը:

Աննա Նաղդալյան. Չէի ցանկացա մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարարի ոգևորությունը, հիասթափությունը կամ օպտիմիզմը խաղաղ գործընթացի վերաբերյալ: Կարող եմ ասել միայն, որ խաղաղ գործընթացն ընթանում է առանց վայրիվերումների: 

Ցանկանում եմ վերահաստատել, որ այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում