ՆՆարե Թադևոսյան

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀԸԳՀ վերաբերյալ ԵՄ պատվիրակության հետ համատեղ միջոցառմանը

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀԸԳՀ վերաբերյալ ԵՄ պատվիրակության հետ համատեղ միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀՀ կառավարության հետ համատեղ կազմակերպված ԵՄ պատվիրակության միջոցառմանը, որի ընթացքում երկու կողմերը Հայաստանի զարգացման գործընկերներին ներկայացրել են միջոցառմանը հրավիրված համաձայնագրի ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքն ու ԵՄ աջակցության գործիքները:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հանդես եկել են ողջույնի խոսքով և երկուստեք կարևորել նման ձևաչափով միջոցառումների կազմակերպումը: Փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով ԵՄ կողմին աջակցության համար, ներկայացրել է իր նախագահությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներն ու ՀԸԳՀ կիրարկման ընթացքը: ԵՄ դեսպանը ընդգծել է, որ ՀԸԳՀ-ի կիրարկումը կաջակցի Հայաստանի արդիականացմանը և բարեփոխումների օրակարգին:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը մասնակիցներին ամփոփ կերպով ներկայացրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ու դրա հիմնական նպատակները, անդրադարձել առանձին ուղղություններով իրականացվող բարեփոխումներին և այդ գործընթացում այլ գործընկերների աջակցության կարևորությանը:

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Ռոսան իր ելույթի ժամանակ խոսել է ԵՄ աջակցության գործիքների մասին և ներկայացրել դրանց առանձնահատկությունները:

Ելույթներից հետո խոսնակները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին:

Ամփոփելով միջոցառումը՝ փոխվարչապետը ևս մեկ անգամ կարևորել է նման ձևաչափով հանդիպումներն ու համարել սա լավ հարթակ, որը հնարավորություն է ընձեռել ՀԸԳՀ ներքո ներկայացնել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների օրակարգը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում