ՎՎարդան Հովսեփյան

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարին

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարին

Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոր Լիլուաշվիլիին։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի միջև անվտանգության ոլորտում համագործակցությանն ու համատեղ ծրագրերին: 

Ռուբեն Սադոյանը և Գրիգոլ Լիլուաշվիլին քննարկել են երկու երկրների առջև ծառացած մարտահրավերները, այդ համատեքստում շեշտել Հայաստանի և Վրաստանի անվտանգության ծառայությունների միջև համագործակցության կարևորությունը:

Սադոյանը և Լիլուաշվիլին նաև քննարկել են տարածաշրջանային իրավիճակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում