ԳԳոհար Սիմոնյան

ՀՀ նախագահը հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Պոլ Ռիչարդ Գալագերին

ՀՀ նախագահը հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Պոլ Ռիչարդ Գալագերին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերին, որը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: 

Նախագահ Սարգսյանը ողջունել է արքեպիսկոպոս Գալագերի այցը Հայաստան` գոհունակությամբ նշելով, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ:

Արքեպիսկոպոս Գալագերը Հայաստանի նախագահին իր տպավորություններն է փոխանցել այցից: 

«Ուրախ եմ տեսնել մի երկիր, որն ունի հնագույն քրիստոնեական ավանդույթներ և, միաժամանակ, շատ ժամանակակից ու կենսունակ հասարակություն»,- նշել է նա՝ խրախուսելի համարելով, որ հայ ժողովուրդն առաջ է նայում՝ պահպանելով ավանդույթներն ու քրիստոնեական արժեքները:

Նախագահ Սարգսյանը ընդգծել է եկեղեցու՝ պատմականորեն կարևոր նշանակությունը հայ ժողովրդի կյանքում՝ նշելով, որ դարեր շարունակ, երբ պետականություն չենք ունեցել, եկեղեցին եղել է մեր ժողովրդի միակ ամուր հենարանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժամանանակից աշխարհում եկեղեցու դերի շուրջ: Անդրադարձ է եղել նաև Վենետիկի Մխիթարյան միաբանության գործունեությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում