Եկեղեցին հետամուտ է Կիլիկիայում գտնվող Սիս նստավայրն ու կալվածքները վերադարձնելու հարցում

Եկեղեցին հետամուտ է Կիլիկիայում գտնվող Սիս նստավայրն ու կալվածքները վերադարձնելու հարցում

Պատմական Կիլիկիայի տարածքում գտնվող Սիս նստավայրն ու կալվածքները իրական տերերին վերադարձնելու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հայցը Թուրքիայի Սահմանադրական դատարան իրարանցում է առաջացրել թուրքական մամուլում:


Արամ Առաջինի քայլը ողջունել է կոնգրեսական Ադամ Շիֆը: «Օսմանյան կայսրության թալանած այս հնագույն եւ սրբազան տարածքը պետք է վերադարձվի օրինական տերերին: Հայերն իրավունք ունեն բոլոր օրինական ուղիներով հետամուտ լինելու արդարության հաստատմանը եւ ձգտելու վերադարձնել այն, ինչ իրենց է պատկանում»,- ասել է կոնգրեսականը:

Կաթողիկոսի փաստաբան Ջեմ Սոֆուօղլուն լրջորեն զբաղվել է ներկայացված հայցով: Փաստարկներով լեցուն թղթապանակը փաստաբանը օրեր առաջ փոխանցել է Անկարայում գտնվող Թուրքիայի Սահմանադրական դատարանին:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում