ԿԿարմեն Ղուկասյան

Քաղաքացիներն իրենց առողջական խնդիրների հետ մենակ չեն մնում. Կոնջորյանը՝ առողջության ապահովագրության մասին

Քաղաքացիներն իրենց առողջական խնդիրների հետ մենակ չեն մնում. Կոնջորյանը՝ առողջության ապահովագրության մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում աշխատանքային քննարկում է անցկացնում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Քննարկման հիմնական թեման առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ընթացքն է, որը մեկնարկել է հունվարի 1-ից։

Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կարևորել է այս բարեփոխումը՝ նշելով, որ այն կառավարության և խորհրդարանական մեծամասնության իրականացրած կարևորագույն ծրագրերից է։

Նա ներկայացրել է վարչապետի հրապարակած տվյալները, ըստ որոնց՝ 65-ից բարձր տարիքի 50073 թոշակառու ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն՝ պետական բյուջեի միջոցներով։

57 թոշակառուի տրամադրվել է 4 միլիոն դրամի աջակցություն, 158 թոշակառու ստացել է 2-4 միլիոն դրամի աջակցություն, 802 թոշակառուի հատկացվել է 1-2 միլիոն դրամի աջակցություն։

Կոնջորյանն ընդգծել է, որ այս թվերն աննախադեպ են և վկայում են, որ քաղաքացիներն իրենց առողջական խնդիրների հետ մենակ չեն մնում։ Նրա խոսքով՝ այս ծրագիրը ցույց է տալիս կառավարության վարած քաղաքականության արդյունավետությունը։

2026 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ուժի մեջ է մտել:

Առաջին փուլով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկվելու են մինչև 18 տարեկանները, 65+ տարեկանները, 200 հազար դրամից ավելի ստացողները, հաշմանդամության կարգ ունեցողները, սոցիալական անապահովության համակարգում ընդգրկվածները, զոհված զինծառայողների ընտանիքները: Այս խմբերը ընդհանուր ներառում են շուրջ 1 մլն 500 հազար մարդու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում