Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ առաջնորդներն ընդգծել են միասնությունը Գրենլանդիայի հարցում

ԵՄ առաջնորդներն ընդգծել են միասնությունը Գրենլանդիայի հարցում

Հունվարի 22-ին Գրենլանդիայի իրավիճակին նվիրված արտակարգ գագաթնաժողովում Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել ԵՄ միասնությունը Գրենլանդիայի հարցում: Նրանք ողջունել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ հրաժարվել իր քաղաքականության հակառակորդների համար ավելացված մաքսատուրքերի սահմանումից, ինչն ընդգծում է ԵՄ պետությունների միասնության կարևորությունն ընդհանուր շահերի պաշտպանության գործում:

«ԵՄ-ն կշարունակի պաշտպանել իր շահերը և պաշտպանվել ցանկացած տեսակի շանտաժից»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ, բարձր գնահատելով ԵՄ համախմբվածությունը, միաժամանակ կոչ է արել «պահպանել զգոնությունը»՝ չնայած «ընդունելի» իրավիճակին։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն շուտով կներկայացնի Գրենլանդիայի համար ներդրումային փաթեթ։ Նա նշել է, որ ԵՄ-ն պատրաստվում է իր պաշտպանական բյուջեի մի մասը հատկացնել Արկտիկայում անհրաժեշտ սարքավորումների, մասնավորապես՝ եվրոպական սառցահատի ձեռքբերման համար:

«Մենք պետք է ամրապնդենք մեր անվտանգության և պաշտպանության համաձայնագրերը տարածաշրջանի գործընկերների հետ, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը, Կանադան, Նորվեգիան, Իսլանդիան և մյուսները։ Գրենլանդիայի համար սա դարձել է աշխարհաքաղաքական անհրաժեշտություն»,- հայտարարել է Ֆոն դեր Լայենը։

Եվրոպական Politico պարբերականն էլ, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի միջև կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսվում է ստեղծել ռեսուրսների արդյունահանումը վերահսկող հատուկ մարմին։

Ըստ պարբերականի՝ դա հնարավորություն կտա արգելել Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությունը ռեսուրսների արդյունահանմանը Գրենլանդիայում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում