ՎՎարդան Հովսեփյան

Լավրովը նոյեմբերի 10-11-ը կայցելի Երևան

Լավրովը նոյեմբերի 10-11-ը կայցելի  Երևան

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Երևանում։ Բանակցություններ են նախատեսված ՀՀ վարչապետի, նախագահի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

«Այցի ծրագրով նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԳ նախարարի հետ։ Նա նաև ծաղկեպսակ կտեղադրի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ»,- ասել է նա:

Ըստ Զախարովայի՝ հայկական կողմի հետ Լավրովի հանդիպումների ընթացքում կքննարկվի երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն, նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում