Ձեռք բերված պաշտպանական զենքերը բավականին մրցունակ են և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրությունը. Պապիկյան

Մենք հույսը դնում ենք մեզ վրա, և, բնականաբար, այս համատեքստում կարծում ենք, որ խաղաղությունն այն ճանապարհն է, որը կչեզոքացնի ձեր կողմից նշված ռիսկերը: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ունե՞նք միջոցներ, որպեսզի պատերազմական իրավիճակում հանկարծակիի չգանք այն դեպքում, եթե դաշնակիցներն օգնության չհասնեն:
«Ինչ վերաբերում է զենքերին, դրանք տարբեր տեսակի են: Բնականաբար, պաշտպանողական են՝ սկսած տարբեր տեսակի, բազմազան ԱԹՍ-ներից մինչև սպառազինության այլ տեսակներ:
Կարող եմ ասել, որ դրանք բավականին մրցունակ են, և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրություն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է սպառազինության մասով ծրագրերին, Պապիկյանը հայտարարեց. «Սպառազինումը շարունակվում է, պիտի շարունակվի, որովհետև առանց սպառազինության՝ պրոֆեսիոնալ բանակ հնարավոր չէ ունենալ»:
Բաժիններ
Դիտումներ102








