ԼԼուսինե Մուրադյան

Վերջին 5 տարիների համար պատմական ցուցանիշ ենք գրանցել դատապարտյալների և կալանավորվածների հարաբերակցության մասով. Գալյան

Վերջին 5 տարիների համար պատմական ցուցանիշ ենք գրանցել դատապարտյալների և կալանավորվածների հարաբերակցության մասով. Գալյան

Վերջին 5 տարիների համար պատմական ցուցանիշ ենք գրանցել դատապարտյալների և կալանավորվածների հարաբերակցության մասով: Այդ մասին դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խոչընդոտների թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Այսօրվա դրությամբ մենք 24 հոգով ավելի դատապարտյալ ունենք, քան կալանավորված անձ: Վերջին 5 տարվա ընթացքում նման ցուցանիշ չենք ունեցել: Մշտապես կալանավորվածների թիվը եղել է ավելի մեծ, քան դատապարտյալ անձանց թիվը: Սա շատ մեծ, դրական ցուցանիշ ենք համարում:

Հույս ունենք, որ առաջիկայում՝ պրոցեսների արագացմամբ պայմանավորված, այս թվի տարբերությունը շատ ավելի մեծ կլինի՝ հօգուտ դատապարտյալների»,- ասաց նա:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում