Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՎՎարդուհի Հարությունյան

Գերմանիան ողջունել է ադրբեջանական նավթամթերքի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Հայաստան

Գերմանիան ողջունել է ադրբեջանական նավթամթերքի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Հայաստան

Գերմանիայի արտգործնախարարությունը ողջունել է մեկ ամսից էլ քիչ ժամանակում ադրբեջանական նավթամթերքի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Հայաստան:

«Ուրախալի է տեսնել, որ կարևոր քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում առևտրային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- նշված է Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի հաղորդագրության մեջ։
 
Ավելի վաղ հայտարարվել է, որ Ադրբեջանից Հայաստան է գալիս նավթամթերքի երկրորդ խմբաքանակը: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ այն ներառում է մի քանի հազար տոննա պրեմիում և ռեգուլար դասի բենզին, ինչպես նաև դիզելային վառելիք: Նախնական գնահատականներով՝ վառելիքի գինը շուկայականից ցածր կլինի 80 դրամով։
 
Ադրբեջանական լրատվամիջոցները հունվարի 7-ին տեղեկություն էին տարածել, որ Բաքուն Հայաստան նավթամթերքի խմբաքանակ է ուղարկելու: Նշվում է, որ այս անգամ Հայաստան կմատակարարվի 1000 տոննա АИ-92 տեսակի բենզին, նույն քանակությամբ դիզելային վառելիք և 1800 տոննա АИ-95 տեսակի բենզին:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում