ԼԼիլիթ Ասատրյան

Սուրեն Պապիկյանը այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր, ծանոթացել դիրքապահների կենցաղային պայմաններին

Սուրեն Պապիկյանը այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր, ծանոթացել դիրքապահների կենցաղային պայմաններին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ամանորի նախաշեմին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի, զորամիավորման հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:

 
 

«Շրջել եմ բանակային դիրքերում, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, այդ թվում՝ դիրքապահների կենցաղային պայմաններին։

 
 

Շնորհավորել եմ զինանձնակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, արժեքավոր նվերներով խրախուսել ծառայության ընթացքում պարտականությունների բարեխիղճ կատարմամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների՝ մաղթելով բարի ու անվտանգ ծառայություն»,- նշված է գրառման մեջ:

 
 
 
 
 
Տեսանյութը՝ այստեղ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում