ՎՎարդան Հովսեփյան

Քննարկվել է Առողջապահության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը

Քննարկվել է Առողջապահության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման, դեղորայքային ապահովման ուղղությամբ նախատեսվող ու նաև առողջապահության պետական նպատակային ծրագրերին: Արծարծվել են առողջության առաջնային պահպանման բուժհաստատությունների կարողությունների զարգացմանը, պատվաստումներին, դեղերի շուկային, էլեկտրոնային առողջապահության ներդրմանը վերաբերող հարցեր:

Պետպատվերով իրականացվող ծրագրերի շրջանակում քննարկվել են սրտի անհետաձգելի ստենտավորման «Ստենտ ֆոր լայֆ», գլխուղեղի իշեմիկ կաթվածի բուժման, 0-18 տարեկան երեխաների բժշկական օգնության ծրագրերի ընթացքին, դրանց շարունակմանը և շահառուների շրջանակի ընդլայնմանն առնչվող հարցեր:

Վարչապետը կարևորել է 2020թ. համար առողջապահության ոլորտում նախանշված միջոցառումների իրականացումը և մի շարք հանձնարարականներ տվել առողջապահության պետական նպատակային ծրագրերի մոնիթորինգի, առաջնային պահպանման բուժհաստատությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման, կառուցվածքային բարեփոխումների և այլ ուղղություններով աշխատանքի առնչությամբ:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է առողջ ապրելակերպի խրախուսման և ընդհանրապես ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման կարևորությունը՝ հանձնարարելով այս հարցերը  դիտարկել կառավարության ռազմավարական նպատակադրումների շրջանակում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում