ՎՎարդան Հովսեփյան

Բաղրամյան 26-ում տեղի է ունեցել Հունաստանի նախագահի դիմավորման արարողությունը

Բաղրամյան 26-ում տեղի է ունեցել Հունաստանի նախագահի դիմավորման արարողությունը

Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը դիմավորել և ողջունել են Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և տիկին Վլասիա Պավլոպուլուին:

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։ Նախագահներ Արմեն Սարգսյանը և Պրոկոպիոս Պավլոպուլոսը Պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և Պատվո պահակախմբի ստուգայց։ Նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին և ընդունել են պատվո պահակախմբի քայլերթը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում