ՌԴ 102-րդ ռազմաբազան գեղեցկության համար չէ ՀՀ-ում տեղակայված. Զատուլին

ԱԱննա Ավետիսյան

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Երևանում ընթացող ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին՝ հետևյալն է ասել. «Եթե Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, կարիք է տեսնում սահմանային իրավիճակի հարցը դնել ՀԱՊԿ անդամ այլ երկրների առաջ, կքննարկենք: Հայաստանն այդ իրավունքն ունի, բայց պաշոնական Երևանն այդ հարցով ՀԱՊԿ-ին չի դիմել»:

Ռուս պաշտոնյան նաև ասել է, որ այսօրվա նիստում, զեկույցներից մեկում, խոսվել է ԼՂՀ համակարտության գոտում առկա լարվածության մասին:

«ՌԴ-ն ՀՀ-ին դիտարկում է որպես դաշնակից, և հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները: ՀՀ տարածքում մեր 102-րդ ռազմաբազան է գտնվում, որը գեղեցկության համար չէ այստեղ տեղակայված»,- ասել է Զատուլինը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում