ՎՎարդան Հովսեփյան

Արարատ Միրզոյանը հանդիպել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Տաջիկստանի Հանրապետության Մաջլիսի Օլի Մաջլիսի նամոյանդագոնի նախագահ Շուկուրջոն Զուխուրովի հետ:

Արարատ Միրզոյանը, ողջունելով Շուկուրջոն Զուխուրովին, ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու հայ-տաջիկական հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ ելնելով երկու երկրների փոխադարձ հետաքրքրություններից և շահերից: Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունների ձեւաչափում առանցքային դեր է զբաղեցնում խորհրդարանական բաղադրիչը՝ գոհունակություն հայտնելով Հայաստան-Տաջիկստան խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության ակտիվությունից:

ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի և Տաջիկստանի պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում, մասնավորապես, ԱՊՀ ՄԽՎ-ում և ՀԱՊԿ ԽՎ-ում:

Շուկուրջոն Զուխուրովը, շնորհակալություն հայտնելով պաշտոնական հրավերի և ջերմ ընդունելության համար, նշել է, որ հայ և տաջիկ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված են բարեկամական հարաբերություններ: Նա բարձր է գնահատել Տաջիկստանում հայ համայնքի դերը և գործունեությունը: Շուկուրջոն Զուխուրովը հույս է հայտնել, որ մի շարք ոլորտներում հարաբերությունների խորացման մեծ ներուժ կա՝ հատկապես տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մշակութային երկխոսության շրջանակում:

Կողմերն ընդգծել են երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների դրական դինամիկան և հույս հայտնել, որ տնտեսական ներուժը ճիշտ կիրացվի:

Քննարկվել է նաև միջազգային տարբեր ձեւաչափերում երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում