ԱԱրամ Մարանդյան

Պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով մի խումբ անձինք են ձերբակալվել. երկուսը ոստիկանության ծառայողներ են

Պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով մի խումբ անձինք են ձերբակալվել. երկուսը ոստիկանության ծառայողներ են

ՆԳՆ և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով մի խումբ անձանց են ձերբակալել: Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՆԳՆ-ից:

«ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քիչ առաջ ՆԳՆ նույն վարչության և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 4 անձի, որոնցից երկուսը ոստիկանության ծառայողներ են։

Նրանք ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե»,- հայտնեցին ՆԳՆ-ից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում