Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեդիա

Նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում՝ մասնակցելու Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին։ ԱԳ նախարարը՝ որպես բանախոս, հանդես է գալու «Բարձր մակարդակի նախարարական քննարկում. ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» և «ԱլԳ-ն կապելով Կայուն զարգացման 2030 օրակարգի հետ. Ինչպես հասցեագրել դիմակայունությունը» խորագրով քննարկումներին: 

Նախարար Մնացականյանը Արևելյան գործընկերությանը նվիրված դասախոսություն է ունենալու Շվեդիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:

Այցի շրջանակում ԱԳ նախարարը մասնակցելու է նաև մի շարք այլ միջոցառումների և  հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում