ԼԼուսինե Մուրադյան

Օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին եղել են զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում

Օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին եղել են զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում

Երևանի քաղաքապետարանի՝ դեկտեմբերի 8-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեցին 2025 թվականի նոյեմբեր ամսվա օդի վերաբերյալ չափման սարքերից ստացված տվյալները:

Ըստ այդմ՝ 2025 թվականի նոյեմբերին Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի մոնիթորինգի 184 կայաններից ստացված տվյալների համաձայն՝ օդի ինդեքսի միջինացված արժեքը PM 2,5-ի համար կազմել է 142, իսկ PM 10-ի համար՝ 64: Այս արժեքները գտնվում են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում:

2024 թվականի միևնույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ PM 2,5-ը կազմել է 101, PM 10-ը՝ 53:

2025 թվականի նոյեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում AQI-ի (օդի որակի) ինդեքսի միջինացված արժեքը PM 2,5-ի համար կազմել է 180. սա այն ժամանակահատվածն է, երբ դիտվել է օդի որակի կտրուկ վատթարացում:

Նաև զեկուցվեց, որ անցած շաբաթվա վերջի՝ կայաններից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվիչների ցուցանիշները համեմատաբար նվազում են:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս թեմայի շրջանակում արձանագրեց՝ եթե մի բանի մասին խոսվում է, նշանակում է Երևանի քաղաքապետարանի ենթակայութան բոլոր կառույցները և աշխատակիցները պետք է տեղեկացված լինեն դրա մասին:

«Եթե մենք խոսել ենք օդի որակի մասին և ասել ենք, որ տերև չպիտի վառվի, չի կարող հետո պարզվել, որ տերև է վառվել: Եթե ես եկել եմ որևէ վարչական շրջան, ասել եմ՝ այստեղ խնդիր է եղել, ապա պետք է վարչական շրջանի ղեկավարը ֆիքսի՝ ինչ ծավալի խնդիր է, ինչ գործողություն պիտի անի, ում պիտի նկատողություն տա, ում պիտի աշխատանքից ազատի, որովհետև վարչական շրջանի ղեկավարի պատասխանատվությունն է դա հասկանալը:

Ամեն ինչ չէ, որ մատով պետք է ցույց տրվի»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում