ՎՎարդուհի Հարությունյան

Թբիլիսին աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը. Բոճորիշվիլի

Թբիլիսին աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը. Բոճորիշվիլի

Թբիլիսին աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը՝ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստում:

Նա ողջունել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը: Բոճորիշվիլու խոսքով՝ այդ պատմական համաձայնագիրն ամուր հիմք է ստեղծում Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և զարգացման համար։ 

«Վրաստանը վճռականորեն շարունակում է խթանել խաղաղությունը և տարածաշրջանային գործակցությունը։ Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր գործընկերների հետ՝ միջազգային իրավունքի պահպանումն ապահովելու, ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև Հարավային Կովկասում և ԵԱՀԿ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար»,- հավելել է Բոճորիշվիլին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում