ԱԱնժելիկա Ժամհարյան

Ռոբերտ Աբիսողոմոնյանը Բրյուսելում հանդիպել է Օլոֆ Սկուգի հետ, ներկայացրել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները

Ռոբերտ Աբիսողոմոնյանը Բրյուսելում հանդիպել է Օլոֆ Սկուգի հետ, ներկայացրել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները

Նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Օլոֆ Սկուգի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված հավակնոտ օրակարգի առնչությամբ և կարևորել դինամիկ խորացող գործընկերությունը: Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում ձևավորված համագործակցությանը և այն խորացնելու ուղիներին:

Քննարկվել են Հայաստան-ԵՄ ոլորտային համագործակցության, այդ թվում՝ պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին առնչվող հարցերում փոխգործակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները` շեշտելով դրանց կարևորությունը տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում: Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և ընդգծել վերջինիս ներուժի կիրարկման կարևորությունը Հարավային Կովկասում և դրանից անդին փոխկապակցվածության խթանման գործում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում