ԳԳոհար Սիմոնյան

Վարչապետն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

Վարչապետն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ (Կանադա) Միքայել Խարապյանի գլխավորությամբ:

Վարչապետը նշել է, որ ուրախ է ՌԱԿ ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման համար և կարևորել նման ձևաչափով շփումները, քննարկումները: «Մեր վերջին հանդիպումը Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին Լոս Անջելեսում՝ ԱՄՆ իմ այցի շրջանակում: Մենք կարևորում ենք հայ ավանդական կուսակցությունների, մասնավորապես, ՌԱԿ-ի դերն ու գործունեությունը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդման գործում: Բարձր ենք գնահատում ՌԱԿ-ի դիրքորոշումը և աջակցությունը Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և կարևորում ենք մեր երկխոսության շարունակումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետը կարևորել է Հայաստանի վարչապետի հանդիպումը, որը լավ առիթ է մայր հայրենիքի հզորացման ուղղությամբ համատեղ անելիքների շուրջ մտքերի փոխանակումը շարունակելու համար:

Միքայել Խարապյանի խոսքով՝ Ռամկավար ազատական կուսակցությունը զորավիգ է վարչապետ Փաշինյանին, Հայաստանի Կառավարությանը և իր աջակցությունն է վերահաստատում Հայաստանի առաջընթացին միտված լայնածավալ բարեփոխումներին, ծրագրերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայապահպանությանը, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի սերտացմանը, հայ ավանդական կուսակցությունների գործունեությանը, Կառավարություն-ՌԱԿ համագործակցությանն առնչվող հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում